Skip to content
ԹԵԺ ԳԻԾ +374 99 022-010
  • hy
  • Մեր մասին
  • Տեսականի
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • Հատուկ առաջարկներ
  • Խանութներ
  • Կապ
  • ԲԼՈԳ
  • Մեր մասին
  • Տեսականի
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • Հատուկ առաջարկներ
  • Խանութներ
  • Կապ
  • ԲԼՈԳ

Ընտրում ենք լամինատե հատակ մանկական սենյակի համար

Գլխավոր » Փնտրել

Ընտրում ենք լամինատե հատակ մանկական սենյակի համար

17.05.2019

Հատակի ծածկույթ ընտրելիս մշտապես կանգնում ենք երկընտրանքի առջև՝ ի՞նչ ծածկույթ ընտրել, ի՞նչ հատկանիշներ հաշվի առնել ընտրելիս և այլն։ Վերջին տարիներին ամենատարածված հատակի ծածկույթը համարվում է լամինատե հատակը։ Սակայն շատերը վախենում են մանկական սենյակներում այն կիրառելուց։

laminat tarkett Top Floor

Այսօր արտադրվում են այնպիսի լամինատե հատակներ, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են, այլ նաև ունեն փայտե հատակի հաստություն և ամրություն (ինչպես օրինակ՝ Tarkett ապրանքանիշն է՝ իր բարձրորակ լամինատե հատակներով), որոնք վստահորեն կարելի է տեղադրել  մանկական սենյակներում։

laminate hatakner tarkett_top floor

Այս հոդվածում կխոսենք մանկական սենյակի համար լամինատե հատակի ընտրության չափանիշների մասին։

Մանկական սենյակի  լամինատե հատակը պետք է․․․

  •  լինի  էկոլոգիապես մաքուր
  • զերծ լինի քիմիական վնասակար բաղադրիչներից
  • լինի մաշվածակայուն ու հարվածադիմացկուն
  • լինի ջրակայուն և խոնավադիմացկուն
  • ունենա բարձր ամրություն

Մի քանի խորհուրդ

Ինչպես վերը թվարկեցինք, փոքրիկի սենյակի համար անպայման պետք է ընտրել ջրակայուն լամինատե հատակ: Բոլորս էլ գիտենք, թե որքան ջուր է թափվում հատակին հենց այս սենյակում: Բացի այդ, այն պետք է լինի նաև հարվածադիմացկուն, քանի որ ոչինչ չպետք է խոչընդոտի Ձեր փոքրիկի աշխույժ առօրյային։ Այս դեպքում պետք է ընտրել  32/33 կարգի լամինատե հատակներ, որոնք ունեն բարձր մաշվածակայունություն և դիմացկունություն։

laminate hatakner tarkett Top Floor

Եթե սենյակը փոքր է, ապա նախընտրությունը տվեք բաց երանգներին: Այս դեպքում սենյակը ոչ միայն կընդարձակվի, այլև կստեղծվի ուրախ և վառ մթնոլորտ։

Tarkett laminate

Շատ կարևոր է նաև լամինատե հատակի ճիշտ տեղադրումը։ Մեծ ուշադրություն պետք է դարձնել հատկապես տակդիրների ընտրությանը։ Ճիշտ ընտրված տակդիրները կապահովեն ոչ միայն ձայնամեկուսացումը և ջերմամեկուսացումը, այլև հատակի երկարակեցությունը։

Քանի որ փոքրիկները հիմնականում խաղում են հատակին նստած, ուստի շատ կարևոր է նաև լամինատե հատակի հաստությունը, քանի որ այն ապահովում է ջերմություն։ Որքան բարձր է լամինատե հատակի հաստությունը , այնքան ամուր է և հուսալի։ Այս դեպքում նախընտրելի են  8 մմ և ավելի հաստություն ունեցող լամինատե  հատակները։

laminate hatakner tarkett_top floor

Եվրոպական բարձրորակ լամինատե հատակների ամենալայն տեսականին կարող եք գտնել Top Floor հատակի ծածկույթների մասնագիտացված խանութ-սրահներում։ Մենք կօգնենք Ձեզ կատարել լավագույն ընտրություն՝ ցանկացած տարածքի համար։

Վստահեք մեզ Ձեր փոքրիկի սենյակի հատակը և համոզված եղեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել:

Այլ նյութեր

Կիսվել

ԱՄԵՆԱՇԱՏ ԴԻՏՎԱԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ի՞նչ է Տեռասային հատակը: SKEMA WPC տեռասային հատակների առանձնահատկությունները։
  • Գորգերի դերը ինտերիերում: Tarkett Easy Rugs գորգերի շարքը
  • Իտալական SKEMA Լամինատե հատակներ
  • Հիբրիդ ՔՎԱՐՑ-ՎԻՆԻԼԱՅԻՆ հատակներ
  • Ձեզ ենք ներկայացնում ՆՈՐՈՒՅԹ հատակի ծածկույթների բազմազան ոլորտում։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Թոփ-Ֆլոր խանութ սրահը ներկայացնում է հատակի ծածկույթների ամենաբազմազան և որակյալ տեսականին։ Մենք աշխատում ենք ամեն օր՝ 10։00-19:30

ՄԵՆՅՈՒ

70

ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

ք․ Երևան, Վարդանանց փող․ 103/2, Դավիթ Անհաղթ 8/1

Կենտրոնացված հեռ․+374 99 022-010, +374 10 577724, +374 33 577724, +374 96 556181, +374 99 545778,

info@topfloor.am

Copyright © 2026. All rights Reserved.