Skip to content
ԹԵԺ ԳԻԾ +374 10 54 57 78
  • hy
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Լամինատե հատակներ
    • Փայտե հատակներ
    • Մանրահատակային տախտակ
    • Գորգագործվածքային հատակներ
    • Վինիլային հատակներ
    • Խցանային և Հանքային հատակներ
    • Շրիշակներ և Աքսեսուարներ
    • Խնամք և այլ պարագաներ
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Հասցե
  • Կապ
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Լամինատե հատակներ
    • Փայտե հատակներ
    • Մանրահատակային տախտակ
    • Գորգագործվածքային հատակներ
    • Վինիլային հատակներ
    • Խցանային և Հանքային հատակներ
    • Շրիշակներ և Աքսեսուարներ
    • Խնամք և այլ պարագաներ
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Հասցե
  • Կապ

Ի՞նչպիսի ԳՈՐԳԱՅԻՆ ծածկույթ ընտրել տան համար

Գլխավոր » Փնտրել

Ի՞նչպիսի ԳՈՐԳԱՅԻՆ ծածկույթ ընտրել տան համար

30.08.2020

gorger

Ցրտերը մոտենալուն պես՝ մեզանից յուրաքանչյուրը սկսում է մտածել տան ջերմության և առավել հարմարավետության մասին։ Ուստի, որպեսզի տան հատակը լինի տաք և հարմարավետ  (առանց հատակի տաքացվող համակարգ տեղադրելու), կարելի է օգտագործել ավելի հեշտ տարբերակ՝ Գորգագործվածքային ծածկույթ(ковролин)։ Գորգային ծածկույթի առավելությունը, ի տարբերություն գորգի, կայանում է նրանում, որ այն կարելի է ընտրել Ձեր նախըտրած չափսի (գծամետրի)։

Սակայն գորգային ծածկույթ ընտրելիս, բացի արտաքին տեսքից, շատ կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի կարևորագույն հատկությունների վրա։

hataki gorgayin cackuyt

Նախորդ հոդվածներում մենք արդեն խոսել ենք, որ գորգային ծածկույթները ըստ նրանց օգտագործման նշանակության լինում են` Կոմերցիոն, Բնակարանային, Գրասենյակային, Հյուրանոցային, որոնք տարբերվում են իրենց առանձնահատկություններով:

Ընդհանրապես ցանկացած նշանակության գորգային ծածկույթ ընտրելիս՝ շատ կարևոր է իմանալ՝

1․ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ Անվտանգության և Մաքրության մասին (որակյալ գորգային ծածկույթները անպայմանորեն ունենում են միջազգային առողջապահական նորմերին համապատասխանության սերտիֆիկատներ)։

2․ Ինչպիսի տարածքի համար է նախատեսված (քանի որ յուրաքանչյուր տեսակ ունի դիմացկունության աստիճանի դասակարգում)։

3․ Ինչ հումքից է պատրաստված  (հիմնական շերտը, խավի բաղադրությունը, գործվածքի տեսակը և այլն)։

4․ Որակը (գույնի պահպանման, մաշվածակայունության և դիմացկունության աստիճանը,կարգը, ձայնա և ջերմամեկուսացման աստիճանը, և այլն)։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդ բնակարանային գորգային ծածկույթի ընտրության հարցում՝

Օրինակ

gorger desso

․ Մանկական սենյակում  ծածկույթը պետք է լինի էկոլոգիապես անվտանգ և հեշտ խնամվող և մաքրվող։ Կատարյալ լուծում է- կարճ, բնական խավով տարբերակը (ի դեպ, Top Floor-ում ներկայացված գորգային ծածկույթները ունեն որակի և Էկոլոգիապես մաքրության հատուկ փաստաթղթավորված երաշխիք՝ (ներսի օդի անվտանգությունը հաստատվել է A+ օդի անվտանգության եվրոպական վկայագրով, իսկ խավի բաղադրությունն ու հիմքը պատրաստված են սերտիֆիկացված անվտանգ հումքից, որը համապատասխանում է մանկական ապրանքների արտադրության խիստ նորմերին):

․ Խոհանոցի համար պետք է ընտրել ջերմաստիճանի տատանումներին և խոնավությանը դիմացկուն, կարճ խավով տեսակը։

․ Նախասրահի գորգային ծածկույթը պետք է ունենա ամենաբարձր դիմացկունության և խոնավակայունության աստիճան (AC5- 33կարգ), քանի որ այն տան ամենածանրաբեռնված հատվածն է։

 

gorgayin hatakner tarkett․ Հյուրասենյակները և ննջարաները հանդիսանում են մարդու հանգստի և հարմարավետության միջավայր, ուստի գորգային ծածկույթը պետք է ապահովի առավելագույն ներդաշնակության մթնոլորտ։ Կարելի է ընտրել բարձր բնական խավով յուրահատուկ և գեղեցիկ դիզայներական լուծումներով տարբերակներ( քիչ լուսավոր սենյակներում՝ նախընտրելի են բաց գույների գորգածածկերը)։

Տեղեկացնում են նաև, որ Top Floor-ն (որը հանդիսանում է պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում) առաջարկում է աշխարհահռչակ Tarkett, Sintelon, Desso ապրանքանիշերի բարձրակարգ ԳՈՐԳԱՅԻՆ ծածկույթների ամենալայն տեսականին, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային նորմերին և ունեն փաստաթղթավորված երաշխիք։

Այցելեք Top Floor և համոզված եղեք, որ կատարել եք ճիշտ ընտրություն։

Այլ նյութեր

Կիսվել

ԱՄԵՆԱՇԱՏ ԴԻՏՎԱԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

laminate hatak tarkett universeԻնչպես ճիշտ ընտրել լամին...
xcanayin hatakԻ՞նչ է իրենից ներկայացնու...
inchpes xnamel laminatyԻնչպես ճիշտ խնամել լամինա...
laminate payte hatakner tarkettԼամինատե հատա՞կ, թե՞ փայտ...
gorger dessoԻնչպես ճիշտ ընտրել որակյա...
doska TarkettՓայտե մանրհատակային տախտա...
xcanayin hataknerԽցանային հատակներ՝ PrintC...

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Թոփ-Ֆլոր խանութ սրահը ներկայացնում է հատակի ծածկույթների ամենաբազմազան և որակյալ տեսականին։ Մենք աշխատում ենք ամեն օր՝ 10։00-20։00

ՄԵՆՅՈՒ

  • Մեր մասին
  • Հատուկ առաջարկներ
  • Տեսականի
  • Մեր աշխատանքները
  • Հասցե
  • Գործընկերներ
  • ԲԼՈԳ

ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

ք․ Երևան, Աթենքի փող․ 3/6, Վարդանանց փող․ 103/2, Դավիթ Անհաղթ 8/1

+374 10 545778, +374 99 545778, +374 98 545778, +374 10 577724, +374 33 577724 +374 99 022-010

info@topfloor.am

Copyright © 2023. All rights Reserved.