Skip to content
ԹԵԺ ԳԻԾ +374 10 54 57 78
  • hy
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Լամինատե հատակներ
    • Փայտե հատակներ
    • Մանրահատակային տախտակ
    • Գորգագործվածքային հատակներ
    • Վինիլային հատակներ
    • Խցանային և Հանքային հատակներ
    • Շրիշակներ և Աքսեսուարներ
    • Խնամք և այլ պարագաներ
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Հասցե
  • Կապ
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Լամինատե հատակներ
    • Փայտե հատակներ
    • Մանրահատակային տախտակ
    • Գորգագործվածքային հատակներ
    • Վինիլային հատակներ
    • Խցանային և Հանքային հատակներ
    • Շրիշակներ և Աքսեսուարներ
    • Խնամք և այլ պարագաներ
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Հասցե
  • Կապ

Ի՞նչ է իրենից ներկայացնում խցանային հատակը և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Գլխավոր » Փնտրել

Ի՞նչ է իրենից ներկայացնում խցանային հատակը և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

13.02.2020

Այս հոդվածում Ձեզ կպատմենք հատակի ծածկույթի մի նոր տեսակի մասին, որը կարճ ժամանակահատվածում հասցրել է առաջատար դիրքեր գրավել հատակի ծածկույթների բազմազանության մեջ։


Եկեք պարզենք, թե ի՞նչ է խցանային հատակը, ինչ առավելություններ ունի, կարելի՞ է արդյոք այն տեղադրել լոգարանում կամ խոհանոցում, և մի շարք այլ կարևոր հարցեր։

Խցանը էկոլոգիապես անվտանգ է և նրա արտադրության համար օգտագործվում է հատուկ ցեղատեսակի կաղնու կեղևի վերին շերտը: Սա եզակի բնական հումք է: Այս ծառատեսակը հանդիպում է եվրոպական մի շարք երկրներում և կեղևի տարանջատումը կատարվում է բացառապես ձեռքի աշխատանքի շնորհիվ, ինչի ընթացքում չի վնասվում ծառը։ Այնուհետև այն անցնում է մի շարք հատուկ մշակման տեխնոլոգիաներ՝ չորացում, մշակում, եփում։ Մանրացված և վերամշակված կեղևի զանգվածը դրվում է հատուկ բարձր ճնշումով սեղման տակ, ինչի շնորհիվ այն դառնում է շատ ամուր և դիմացկուն ու ստանում է յուրահատուկ տեսք։

Խցանային հատակները իրենց էկզոտիկ տեսքի շնորհիվ կարող են դիզայներական լուծումների մեծ հնարավորություններ տալ ցանկացած ինտերերի։ Իր դիմացկունության շնորհիվ այն լայնորեն կիրառում է կոմերցիոն ծանրաբեռնված տարածքներում՝ ռեստորաններ, սրճարաններ և այլ հասարակական վայրեր։
Խցանային հատակները ըստ իրենց հավաքման եղանակի լինում են սոսնձվող և փականով։

ՄԻ շարք առավելություններ․

1․ Էկոլոգիապես մաքուր են և բացարձակապես անվտանգ։ Չունեն հոտ, հակաստատիկ են և փոշի չեն կլանում, ինչը շատ կարևոր է ալերգիկ մարդկանց առողջության համար։ Այս պատճառով շատերը իրենց փոքրիկների սենյակներում տեղադրում հատակի հենց այս տեսակը, քանի որ այն 100% հիպոալերգիկ է։

2․ Այն չի արտադրում թունավոր նյութեր տաքանալուց, չի բորբոսում և ընդհանրապես խոնավություն և ջուր չի կլանում։ Այդ է պատճառը, որ խցանային հատակները լայնորեն կիրառվում են ոչ միայն խոհանոցներում, այլև լոգասենյակներում։


3․ Խցանային հատակները ունեն ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման բարձր ցուցանիշ։ Նրա վրա ոտաբոբիկ քայլելը պատճառում է ջերմության և փափկության հաճելի զգացում։
4․ Հեշտ է տեղադրվում և չի առաջացնում ավելորդ խոչընդոտներ։
5․ Խցանային հատակի խնամքը շատ հեշտ է (բավարար է միայն՝ փոշեկուլով կամ խոնավ շորով սրբելը)։


5․ Ունի բարձր ջերմակայունության ցուցանիշ, ինչը թույլ է տալիս այն օգտագործել տարբեր նշանակության տարածքներում, քանի որ ջերմաստիճանի տատանումներից փոփոխությունների չի ենթարկվում։ Ուստի այն կարելի է տեղադրել ոչ միայն սենյակներում, այլ նաև պատշգամբներում, միջանցքներում, լոգարաններում։
6․ Դիմացկուն է, հարվածակայուն և կարող է ծառայել մինչև 40 տարի։


Top Floor խանութ-սրահում ներկայացված է շվեյցարական արտադրության LICO ապրանքանիշի խցանային հատակների ամենաորակյալ, բազմաոճ և գունեղ տեսականին։ Համեցեք և մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն։

                                                                                      Top Floor – Որակ և Երաշխիք

Այլ նյութեր

Կիսվել

ԱՄԵՆԱՇԱՏ ԴԻՏՎԱԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

laminate hatak tarkett universeԻնչպես ճիշտ ընտրել լամին...
xcanayin hatakԻ՞նչ է իրենից ներկայացնու...
inchpes xnamel laminatyԻնչպես ճիշտ խնամել լամինա...
laminate payte hatakner tarkettԼամինատե հատա՞կ, թե՞ փայտ...
gorger dessoԻնչպես ճիշտ ընտրել որակյա...
doska TarkettՓայտե մանրհատակային տախտա...
xcanayin hataknerԽցանային հատակներ՝ PrintC...

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Թոփ-Ֆլոր խանութ սրահը ներկայացնում է հատակի ծածկույթների ամենաբազմազան և որակյալ տեսականին։ Մենք աշխատում ենք ամեն օր՝ 10։00-20։00

ՄԵՆՅՈՒ

  • Մեր մասին
  • Հատուկ առաջարկներ
  • Տեսականի
  • Մեր աշխատանքները
  • Հասցե
  • Գործընկերներ
  • ԲԼՈԳ

ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

ք․ Երևան, Աթենքի փող․ 3/6, Վարդանանց փող․ 103/2, Դավիթ Անհաղթ 8/1

+374 10 545778, +374 99 545778, +374 98 545778, +374 10 577724, +374 33 577724 +374 99 022-010

info@topfloor.am

Copyright © 2023. All rights Reserved.