Skip to content
ԹԵԺ ԳԻԾ +374 10 54 57 78
  • hy
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Cat1
      • LAMINELY
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Հասցե
  • Կապ
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Cat1
      • LAMINELY
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Հասցե
  • Կապ

Ինչպես ճիշտ ընտրել որակյալ գորգային ծածկույթներ

Գլխավոր » Փնտրել

Ինչպես ճիշտ ընտրել որակյալ գորգային ծածկույթներ

11.03.2020

Նախորդ հոդվածում Ձեզ ներկայացրել էինք, թե գորգային ծածկույթներ ընտրելիս ինչ կարևոր առանձնահատկությունների վրա պետք է ուշադրություն դարձնել։

Այժմ Ձեր ուշադրության ենք ներկայացնում եվրոպական արտադրության՝ Tarkett, Sintelon, Desso աշխարհահռչակ ապրանքանիշերի գորգային ծածկույթների  տեսակները, որոնք նախատեսված են ոչ միայն բնակարանների և առանձնատների, այլև կոմերցիոն նշանակություն ունեցող տարածքների համար( հյուրանոցներ, գրասենյակներ, մանկական խաղահրապարակներ և այլ հասարակական նշանակություն ունեցող տարածքներ)։

Նախ և առաջ նշենք, որ այս ապրանքանիշերի գորգային ծածկույթները ունեն որակի և Էկոլոգիապես մաքրության հատուկ փաստաթղթավորված երաշխիք՝ (ներսի օդի անվտանգությունը հաստատվել է A+ օդի անվտանգության եվրոպական վկայագրով, իսկ խավի բաղադրությունն ու հիմքը պատրաստված են սերտիֆիկացված անվտանգ հումքից, որը համապատասխանում է մանկական ապրանքների արտադրության խիստ նորմերին):

 

1․ Օրինակ, մանկական սենյակում այս գորգերի ամենակարևոր հատկություններից մեկը՝ փոշու կլանումն է (չի թողնում, որ այն սավառնի օդում և անցնի երեխայի թոքերին), այնուհետև փեշեկուլով մաքրման ժամանակ՝ հեշտությամբ անմնացորդ  ազատվում է փոշուց` պահպանելով օդի մաքրությունը։

2․ Հյուրանոցային համալիրների գորգերը պետք է ոչ միայն լավ որակի լինեն (33 կարգ), որ պահպանեն ծանրաբեռնված օգտագործումը, այլև միևնույն ժամանակ լինեն հարմարավետ ու գեղեցիկ՝ ձեր հյուրին պատճառելով առավելագույն հաճույք:

gorgayin cackuyt desso indigo

 

3․ Դե իսկ գրասենյակներում գորգային ծածկույթը իր որակական հատկությունների շնորհիվ պետք է ապահովի առավելագույն աշխատանքային արդյունավետության մթնոլորտ։

Ինչպես նաև, կնշենք մի շարք կարևոր առանձնահատկություններ, որոնք անպայման պետք է հաշվի առնել ցանկացած տարածքի համար գորգային ծածկույթ ձեռք բերելիս՝

 

  •   Ապահովում է ձայնամեկուսացման բարձր ցուցանիշ
  •   Ամորտիզացնում է քայլելու ընթացքում գործադրվող ծանրաբեռնվածությունը
  •   Երկար օգտագործման ընթացքում գույնը չի փոխվում՝ նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների տակ
  •   Ունի հակահրդեհային անվտանգության բարձր գործակից
  •   Ապահովում է էկոլոգիապես անվտանգ և մաքուր օդ տարածքում
  •   Գործվածքի բաղադրության ու կառուծվածքի շնորհիվ՝ հեշտությամբ մաքրվում է փոշուց
  •   Արագ և հեշտ է տեղադրում
  •   Շնորհիվ դիզայնի բազմազանության՝ կհաղորդեն տարածքին յուրահատուկ գեղեցիկ տեսք և  հանգստության մթնոլորտ

Top Floor– ում ցուցադրված Tarkett, Desso և Sintelon գորգային ծածկույթների հավաքածուները համապատասխանում են այս բոլոր նորմերին։ Ի դեպ, մեզ մոտ առկա է ավելի քան 800 տեսակ գորգային ծածկույթ։ Հավաքածուների մեծ մասը հեշտությամբ համադրվում են միմյանց հետ և ստեղծում  նոր դիզայներական լուծումների հնարավորություն։

Համեցեք մեր խանութ-սրահ և որակի  լավագույն ընտրության հարցում համոզվեք ինքներդ:

 

Այլ նյութեր

Կիսվել

ԱՄԵՆԱՇԱՏ ԴԻՏՎԱԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի՞նչ է իրենից ներկայացնում խցանային հատակը և ի՞նչ առանձնահատկություններ ունի։Ի՞նչ է իրենից ներկայացնու...
Աննախադեպ ակցիան շարունակվում էԱննախադեպ ակցիան շարունակ...
Փայտե մանրհատակային տախտակի առավելություններըՓայտե մանրհատակային տախտա...
Ինչպես ճիշտ ընտրել որակյալ գորգային ծածկույթներԻնչպես ճիշտ ընտրել որակյա...
Ձեզ ենք ներկայացնում Tarkett ապրանքանիշի լամինատե հատակների առավելություններըՁեզ ենք ներկայացնում Tark...
Ինչպես ճիշտ  ընտրել լամինատե հատակԻնչպես ճիշտ ընտրել լամին...
Ինչպես ճիշտ խնամել լամինատե հատակըԻնչպես ճիշտ խնամել լամինա...
Խցանային հատակներ՝ PrintCork և HotCoating նորագույն տեխնոլոգիայով:Խցանային հատակներ՝ PrintC...
Ձեզ ենք ներկայացնում Tarkett մանրահատակային տախտակներըՁեզ ենք ներկայացնում Tark...
Գորգային ծածկույթների տեսակները՝ ըստ նրանց նշանակությանԳորգային ծածկույթների տես...

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Թոփ-Ֆլոր խանութ սրահը ներկայացնում է հատակի ծածկույթների ամենաբազմազան և որակյալ տեսականին։ Մենք աշխատում ենք ամեն օր՝ 10։00-20։00

ՄԵՆՅՈՒ

  • Մեր մասին
  • Հատուկ առաջարկներ
  • Տեսականի
  • Մեր աշխատանքները
  • Հասցե
  • Գործընկերներ
  • ԲԼՈԳ

ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

ք․ Երևան, Աթենքի փող․ 3/6

+374 99 54 57 78, +374 98 54 57 78, +374 10 54 57 78

info@topfloor.am

Copyright © 2021. All rights Reserved.