Skip to content
ԹԵԺ ԳԻԾ +374 10 54 57 78
  • hy
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Cat1
      • LAMINELY
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Հասցե
  • Կապ
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Cat1
      • LAMINELY
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Հասցե
  • Կապ

Լամինատե հատա՞կ, թե՞ փայտե մանրատախտակ

Գլխավոր » Փնտրել

Լամինատե հատա՞կ, թե՞ փայտե մանրատախտակ

23.06.2020

Հատակի ծածկույթի ընտրությունը իրենից ներկայացնում է ֆունդամենտալ ներդրում, քանի որ հատակը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև որակով և երկարակյաց։

Այսօր հատակի ծածկույթների տեսակների բազմազանության մեջ ճիշտ կողմնորոշվելն ու ընտրություն կատարելը այնքան էլ հեշտ չէ։

Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք երկու` ամենատարածված հատակի ծածկույթների մի շարք տարբերությունների մասին, ինչը մի-փոքր կհեշտացնի Ձեր ընտրությունը։

ԵՎ այսպես՝ լամինատե հատատա՞կ, թե՞ մանրատախտակ(паркетная доска).

Նշենք, որ այս եիկու ծածկույթները արտաքնապես շատ նմամ են՝ իրենց էսթետիկ տեսքով և դիզայնով։ Երկուսն էլ բաղկացած են մի քանի շերտերից (տարբեր հատկություններով) և տեղադրվում են նույն կերպ։ Սակայն, իհարկե տարբերություններ կան։

ԼԱՄԻՆԱՏ – Եռաշերտ հատակի ծածկույթ է, որը բաղկացած է սեղմված փայտի մանրաթելից, ներծծված թղթախեժի շերտից և մաշվածակայուն վերին շերտից, որը պաշտպանում է քերծվածքներից և վնասվածքներից, դասակարգվում է ըստ կարգերի, որոնցից կախված է որակն ու տարածքային կիրառությունը։

Այսօր շատերը նախապատվություն են տալիս լամինատե հատակներին, քանի որ հեշտ և արագ են տեղադրվում, պրակտիկ են օգտագործման մեջ, չունեն հավելյալ խնամքի կարիք և, որ ամենակարևորը՝ մատչելի են։

Ի դեպ, կա այնպիսի թյուր կարծիք, որ լամինատե հատակները՝ դրանք արհեստական ծածկույթներ են, ունեն թունավոր հոտ և ավելի քիչ դիմացկուն են, քան՝ փայտը։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ, երբ խոսքը գնում է որակյալ, բրենդային արտադրանքի մասին։ Այսօր արտադրվում են այնպիսի լամինատե հատակներ, որոնք իրենց որակական ցուցանիշներով համապատասխանում են աշխարհում ընդունված որակի ամենաբարձր նորմերին (ունեն 20-30 տարի երաշխիք)։

ՄԱՆՐԱՏԱԽՏԱԿ–  բաղկացած է երեք՝ բնական փայտե շերտերից, որի վերին շերտը արժեքավոր փայտատեսակ է ՝ կաղնի, հացենի, թխկի և այլն։ Հենց այս շերտի փայտատեսակից և հաստությունից է կախված մանրահատակային տախտակի երկարակեցությունը։

Մանրահատակային տախտակը (паркетная доска) ժամանակակից մանրահատակի տարբերակ է, և ի տարբերություն սովորական փայտե մանրահատակի՝ հեշտ է տեղադրրելը և խնամքը։ Այն վերամշակված է և չի պահանջում լաքապատում տեղադրումից հետո։ Սակայն, ի տարբերություն լամինատի՝ այն ամբողջությամբ բաղկացած է բնական ամբողջական փայտե շերտերից։

Այս երկու տեսակների մեջ ընտրություն կատարելիս շատ կարևոր է ուշադրություն դարձնել՝  էկոլոգիապես անվտանգությանը, մաշվածակայունության ու դիմացկունության աստիճանին (կարգ), ջրակայունությանը, խոնավադիմացկունությանը, որոնցով էլ պայմանավորված է նրանց որակը։

Ուստի հատակի ծածկույթ ընտրելիս շատ կարևոր է իմանալ, թե՞ որ երկրի արտադրանք է, ինչ ապրանքանիշի է և ունի՞ արդյոք վերընշված հատկանիշներին համապատասխանող որակի երաշխիք։ Եվ եթե հարցնենք աշխարհում ամենափորձառու մասնագետներին, թե ո՞րն է նախընտրելի տարբերակ՝ լամինատե հատակը, թե՞ փայտե հատակը, կստանաք պատասխան․ Երկու դեպքում էլ՝ միանշանակ ՈՐԱԿՅԱԼԸ։

Դե ինչ, կարդացեք, եղեք տեղեկացված ու կատարեք Ձեր ընտրությունը TOP FLOOR-Ի հետ։

 

Այլ նյութեր

Կիսվել

ԱՄԵՆԱՇԱՏ ԴԻՏՎԱԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի՞նչ է իրենից ներկայացնում խցանային հատակը և ի՞նչ առանձնահատկություններ ունի։Ի՞նչ է իրենից ներկայացնու...
Աննախադեպ ակցիան շարունակվում էԱննախադեպ ակցիան շարունակ...
Փայտե մանրհատակային տախտակի առավելություններըՓայտե մանրհատակային տախտա...
Ինչպես ճիշտ ընտրել որակյալ գորգային ծածկույթներԻնչպես ճիշտ ընտրել որակյա...
Ձեզ ենք ներկայացնում Tarkett ապրանքանիշի լամինատե հատակների առավելություններըՁեզ ենք ներկայացնում Tark...
Ինչպես ճիշտ  ընտրել լամինատե հատակԻնչպես ճիշտ ընտրել լամին...
Ինչպես ճիշտ խնամել լամինատե հատակըԻնչպես ճիշտ խնամել լամինա...
Խցանային հատակներ՝ PrintCork և HotCoating նորագույն տեխնոլոգիայով:Խցանային հատակներ՝ PrintC...
Ձեզ ենք ներկայացնում Tarkett մանրահատակային տախտակներըՁեզ ենք ներկայացնում Tark...
Գորգային ծածկույթների տեսակները՝ ըստ նրանց նշանակությանԳորգային ծածկույթների տես...

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Թոփ-Ֆլոր խանութ սրահը ներկայացնում է հատակի ծածկույթների ամենաբազմազան և որակյալ տեսականին։ Մենք աշխատում ենք ամեն օր՝ 10։00-20։00

ՄԵՆՅՈՒ

  • Մեր մասին
  • Հատուկ առաջարկներ
  • Տեսականի
  • Մեր աշխատանքները
  • Հասցե
  • Գործընկերներ
  • ԲԼՈԳ

ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

ք․ Երևան, Աթենքի փող․ 3/6

+374 99 54 57 78, +374 98 54 57 78, +374 10 54 57 78

info@topfloor.am

Copyright © 2021. All rights Reserved.