Գորգային ծածկույթների տեսակները՝ ըստ նրանց նշանակության
Ժամանակակից շուկայում գորգային ծածկույթների բազմազանությունն ընտրության լայն հնարավորություն է տալիս գնորդներին։ Այս հոդվածում կխոսենք հատակի գորգային ծածկույթների տեսակների ու առանձնահատկությունների մասին, որոնք կօգնեն գրագետ ու ճիշտ ընտրություն կատարել։

Գորգածածկույթի կարևոր չափանիշներից մեկը՝ նրա կարգն է (թե ի՞նչ տարածքի համար է նախատեսված), և պատրաստման նյութն է (խավի բաղադրությունը, առաջնային և երկրորդական հիմքերը): Պակաս կարևոր չեն նաև՝ չափերը, հաստությունը, դիզայնը։

Գորգածածկույթները՝ կախված իրենց առանձնահատկություններից, նախատեսված են բնակարանային, կոմերցիոն, հյուրանոցային և այլ հասարակական նշանակություն ունեցող տարածքների համար:
Օրինակ, կոմերցիոն գորգային ծածկույթները նախատեսված են գրասենյակների, առևտրային տարածքների, հասարակական այլ վայրերի համար, որոնք առանձնանում են իրենց անցանելիության և օգտագործման շատ բարձր մակարդակով։

Այն ունի հետևյալ կառուցվածքը՝
1․ Վերին շերտ, որը բաղկացած է 100% պոլիամիդային թելից, որը կարող է լինել հանգույցով կամ կտրվածքով։

- Գորգային ծածկույթի հիմքը էկոլոգիական և անվտանգ PVC հիմքն է՝ պատրաստված սերտիֆիկացված անվտանգ հումքից, որը համապատասխանում է մանկական ապրանքների արտադրության խիստ նորմերին:

Կարևոր հատկությունները՝
Կոմերցիոն գորգածածկույթը համապատասխանում է գրասենյակային, հասարակական այլ տարածքների հատակի ծածկույթների համար նախատեսված բոլոր պահանջներին՝
- ․ Ապահովում է ձայնամեկուսացման բարձր ցուցանիշ
- Ամորտիզացնում է քայլելու ընթացքում գործադրվող ծանրաբեռնվածությունը
- Երկար օգտագործման ընթացքում գույնը չի փոխվում՝ նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների տակ
- Ունի հակահրդեհային անվտանգության բարձր գործակից
- Ապահովում է էկոլոգիապես անվտանգ և մաքուր օդ տարածքում
- Խավի հատուկ մշակման շնորհիվ՝ փոշի չի կլանում
- Արագ և հեշտ տեղադրում
- Շնորհիվ դիզանի բազմազանության՝ կհաղորդեն տարածքին յուրահատուկ գեղեցիկ տեսք և թարմության մթնոլորտ

Top Floor խանութ-սրահում ներկայացված է Tarkett, Desso, Sintelon եվրոպական հայտնի ապրանքանիշների արտադրության գորգային ծածկույթների ամենաբազմազան և որակյալ տեսականին։ Այցելեք մեզ և մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն։
