Skip to content
ԹԵԺ ԳԻԾ +374 99 022-010
  • hy
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Լամինատե հատակներ
    • Մանրահատակներ
    • Մանրահատակային տախտակ
    • Գորգագործվածքային հատակներ
    • Վինիլային հատակներ
    • Խցանային և Հանքային հատակներ
    • Շրիշակներ և Աքսեսուարներ
    • Խնամք և այլ պարագաներ
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Խանութներ
  • Կապ
https://www.high-endrolex.com/24
  • Մեր մասին
  • Տեսականի
    • Լամինատե հատակներ
    • Մանրահատակներ
    • Մանրահատակային տախտակ
    • Գորգագործվածքային հատակներ
    • Վինիլային հատակներ
    • Խցանային և Հանքային հատակներ
    • Շրիշակներ և Աքսեսուարներ
    • Խնամք և այլ պարագաներ
  • Ծառայություններ
  • Մեր աշխատանքները
  • ԲԼՈԳ
  • Խանութներ
  • Կապ

Ի՞նչ է Տեռասային հատակը: SKEMA WPC տեռասային հատակների առանձնահատկությունները։

Գլխավոր » Փնտրել

Ի՞նչ է Տեռասային հատակը: SKEMA WPC տեռասային հատակների առանձնահատկությունները։

11.11.2023

Բացօթյա տարածքների համար հատակներ ընտրելիս հատկապես կարևոր է, որ այն լինի ՇԱՏ ամուր, մաշվածության, քերծվածքների, հարվածների, սուր եղանակների հանդեպ դիմացկուն, բայց միևնույն ժամանակ հարմարավետ և գեղեցիկ:

Վերը նշված բոլոր պահանջներին՝ համապտասղանում է այսօր արդեն հայտնի դարձած՝ ՏԵՌԱՍԱՅԻՆ հատակը (террасная доска, декинг,Decking-WPC), որը օգտագործվում է ոչ միայն նավաշինության մեջ: ԿԱՐԵՎՈՐ! Տեռասային հատակը հաճախ շփոթում են տախտակամածի տախտակի հետ, բայց դրանք առանձին նյութեր են ։ Առաջինը ունի ռելիեֆային մակերես, վերջինը՝ հարթ:

Decking (անգլերեն բառից deck — “տախտակ”, հատակ) խոնավության դիմացկուն մոդուլներ են, որոնք չեն վախենում ջերմաստիճանի փոփոխություններից և օգտագործվում են բացօթյա տարածքների՝ (այգիների պերգոլաներ, շքամուտքեր, նավամատույցներ, զբոսավայրեր, լողափի տեռասներ, լողավազանների շուրջ տարածքներ, ժամանակավոր տախտակամածներ, զբոսայգիների, սրճարանների տարածքներ, բաց և ապակեպատ պատշգամբներ, լոջաներ և այլն ) ձևավորման մեջ:

Decking-ն, ի սկզբանե օգտագործվել է նավաշինության մեջ: Այն դրվեց տախտակամածների և նավամատույցների վրա, որոնք ամբողջ տարվա ընթացքում դիմակայում էին խոնավությանը, ցրտին, արևի ուղիղ ճառագայթներին և այլն։ Այժմ decking-ը օգտագործվում է բացօթյա տարածքների ձևավորման մեջ և կոչվում է ՏԵՌԱՍԱՅԻՆ տախտակ, հատակ,  նաև պարտեզի մանրահատակ:

Ինչի՞ց է այն պատրաստված

Ըստ արտադրության մեթոդի, գոյություն ունի տեռասային հատակների 3 տեսակ․1․ Պինդ, ամբողջական փայտանյութից

2․ Հատուկ ջերմային մշակում անցած փայտից

3․ Կոմպոզիտային (WPC), որը հիմնված է փայտի մանրաթելի և պոլիմերների վրա:

Ծածկույթի կարևոր առանձնահատկությունները

Որոնք են տեռասային հատակի դրական և բացասական կողմերը՝ մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչից է այն բաղկացած: Մի փոքր ներկայացնենք դրանք։ Բայց նախ, եկեք վերլուծենք ընդհանուր ցուցանիշները:

1․ Խոնավության դիմադրություն: WPC տախտակը չի վախենում ջրից սկզբունքորեն, փայտը դառնում է հիդրոֆոբիկ՝ տախտակի մակերեսի հատուկ պաշտպանիչ շերտից հետո:

2․Դիմադրություն ջերմաստիճանի ծայրահեղ տատանումներից: Սա ավելի շատ վերաբերում է կոմպոզիտային տեռասի ծածկույթներին` (WPC) կամ թանկարժեք փայտերին:

3.Մաշվածակայունություն․ Ոչ բարձրակրունգ կոշիկները, ոչ ծանր կահույքը, ոչ էլ այլ ագրեսիվ միջոցներ չեն կարող վնասել այս ծածկույթը:

4․ Անվտանգություն. Անհնար է սայթաքել գերանների վրա, մակերեսի ակոսների շնորհիվ, չէ որ դրանք հաճախ դրվում են նավամատույցներում, լողավազանների մոտակայքում:

5․ Երկարակեցություն. Ակտիվ շահագործման ընթացքում՝ կյանքի տևողությունը հասնում է 15-20 տարի:

Բնական ՓԱՅՏԻՑ պատրաստված տեռասային հատակներըը գնահատվում են հետևյալ կերպ`

.էկոլոգիապես մաքուր, գեղեցիկ տեսք, հակասայթաքուն ծածկույթ, որը կարևոր է լողավազանի շուրջ կամ արահետների համար՝ հատկապես ձմռանը,

Բնական փայտի թերությունները՝

․բարձր գին

․նյութի մշտական մանրակրկիտ խնամքի անհրաժեշտություն

. միջինը՝ 5-7 տարին մեկ անգամ, բնական փայտը պետք է փոխվի` փտելու պատճառով

․ավելի կարճ ծառայության ժամկետ՝ համեմատած decking-ի (WPC)հետ, որն իր բաղադրության մեջ ունի սինթետիկ պոլիմերներ։

 Փայտ+Պոլիմերային կոմպոզիտից պատրաստված decking-WPC ՏԵՌԱՍԱՅԻՆ հատակները ունեն՝

․հեշտ տեղադրում,հակահրդեհային դիմադրություն,երկարակեցություն-15-20 տարի, համեմատ ցածր գին, հակասնկային դիմադրություն և միջատներին դիմակայող, չսայթաքող, (կարևոր է իմանալ կոմպոզիտային ծածկույթում՝ փայտի և պոլիմերի հարաբերակցությունը), քանի որ որակը և երկարակեցությունը կախված է դրանից։

Ելնելով վերոնշյալ տեռասային հատակների առանձնահատկություններից, Ձեզ ենք ներկայացնում իտալական հայտնի հատակ արտադրող՝ SKEMA ապրանքանիշի Կոմպոզիտային WPC(decking) ՏԵՌԱՍԱՅԻՆ հատակները։

SKEMA WPC տեռասային հատակների առանձնահատկությունները։

ՓԱՅՏԻ մանրաթելի 60%-ը, ՊՈԼԻԷԹԻԼԵՆԻ 30%-ը, և հատուկ, արտամղման գործընթացներով խառնված ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ 10%-ը՝ գերազանց հավասարակշռություն են ստեղծում նյութերի միջև: Նորարարական արտադրանք, որը բնութագրվում է պոլիմերների վերամշակման ժամանակակից տեխնոլոգիայի բազմաթիվ առավելություններով։

SKEMA-ն, առանց սոսնձի և քիմիական այլ նյութերի օգտագործման, (փայտի մանրաթելերեն ու պոլիէթիլենը` հալեցվում են շատ բարձր ջերմաստիճանում), ստեղծում է բարձր ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ արտադրանք։ Պոլիմերային թաղանթը հանդիսանում է, որպես արտաքին պաշտպանություն և ծածկույթը դարձնում է անջրանցիկ, քերծվածքներից դիմացկուն և հեշտ լվացվող։ Չի պահանջում հավելյալ խնամք։

  • Այն էկոլոգիապես մաքուր նյութ է, անվնաս է շրջակա միջավայրի համար, ջրակայուն է և չի պահանջում որևէ հատուկ խնամք:
  • Իդեալական է բոլոր բացօթյա տարածքների համար։
  • Հատուկ մշակման շնորհիվ՝ SKEMA WPC ՏԵՌԱՍԱՅԻՆ ՀԱՏԱԿՆԵՐԸ կայուն են միջատների և սնկերի դեմ։
  • Դիմացկունության ԲԱՐձՐ աստիճան։
  • Չի կլանում մնացորդները կամ հեղուկները։
  • Ժամանակի ընթացքում չի փշրվում և չի փչանում։
  • Կանխում է բորբոսի առաջացումը։
  • Ունի չսահող Մակերես։
  • Չի դեֆորմացվում, երբ ջերմաստիճանը փոխվում է:
  • Հեշտ տեղադրվող և լվացվող։
  • SKEMA WPC OUTSIDE- 3 հավաքածուները Marina Real, Marina Pacto, և Marina Compact բազմակողմանի Տեռասային հատակները թույլ են տալիս ստեղծել բացօթյա տարածքներ, որոնք կարելի է վայելել ամբողջ տարվա ընթացքում ՝ դիմակայելով ինչպես ամառային բարձր ջերմաստիճանին, այնպես էլ ձմռան ցրտին:
  • Այս էկոլոգիապես մաքուր արտադրանքը, որը պատրաստված է էկոլոգիապես մաքուր նյութերից, երաշխավորում է բարձր կատարողականություն՝ անվտանգության և պահպանման առումով, նրա գեղեցկությունը լրացվում է չսայթաքող մակերեսով, եղանակային դիմադրությամբ և հեշտ մաքրմամբ: Այն նաև ապահովում է բարձր արդյունավետություն։

TOP FLOOR-Ը, հանդիսանալով SKEMA ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը, առաջարկում է Տեռասային հատակների բազմազան տեսականի և, փաստաթղթավորված ԵՐԱՇԽԻՔ՝ բոլոր ապրանքատեսակների համար։

Այլ նյութեր

Կիսվել

ԱՄԵՆԱՇԱՏ ԴԻՏՎԱԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

vinilayin hatak graboԻ՞նչ է Վինիլային հատակը և...
laminate hatak tarkett universeԻնչպես ճիշտ ընտրել լամին...
inchpes xnamel laminatyԻնչպես ճիշտ խնամել լամինա...
xcanayin hatakԻ՞նչ է իրենից ներկայացնու...
laminate payte hatakner tarkettԼամինատե հատա՞կ, թե՞ փայտ...
gorger dessoԻնչպես ճիշտ ընտրել որակյա...
doska TarkettՓայտե մանրհատակային տախտա...

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Թոփ-Ֆլոր խանութ սրահը ներկայացնում է հատակի ծածկույթների ամենաբազմազան և որակյալ տեսականին։ Մենք աշխատում ենք ամեն օր՝ 10։00-19:30

ՄԵՆՅՈՒ

  • Մեր մասին
  • Հատուկ առաջարկներ
  • Տեսականի
  • Մեր աշխատանքները
  • Խանութներ
  • Գործընկերներ
  • ԲԼՈԳ

ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

ք․ Երևան, Աթենքի փող․ 3/6, Վարդանանց փող․ 103/2, Դավիթ Անհաղթ 8/1

Կենտրոնացված հեռ․+374- 99 022-010, 10-545778, +374 99 545778, ,+374 10 577724, +374 33 577724,+374 96 556181

info@topfloor.am

Copyright © 2025. All rights Reserved.